ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Միշտ խուսափում եմ կառավարություններին պիտակներ կպցնելուց»

«Միշտ խուսափում եմ կառավարություններին պիտակներ կպցնելուց»
13.05.2014 | 01:14

ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ
(ՀՀ էկոնոմիկայի նախարար)

-Պարոն Ճշմարիտյան, դեժավյուի զգացողություն ունե՞ք:
-Չէ, սովորական, աշխատանքային վիճակ է:
-Նույն ջրո՞վ եք անցնում, թե՞ փոքր-ինչ այլ:
-Չէ, ինչ եք ասում, տարբեր է. 98-ի նոյեմբերն ու հիմա բոլորովին այլ ժամանակներ են:
-Այո՜, հոկտեմբերի 27-ից հետո չէր կարող «այլ» ժամանակ չլինել: Հուսամ` որևէ բան չեք ակնարկում:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Հասկանալի է` ինչ. կրակոցներ խորհրդարանում, զոհվեցին վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարներ, պատգամավորներ…
-Այո, ծանր ժամանակ էր:
-Իսկ եղե՞լ է մի բան, որ էն ժամանակ արած լինեք կամ չլինեք ու զղջացած լինեք հետո և հիմա փորձեք շտկել։ Ի՞նչը կշտկեիք հիմա:
-Կա՜ն, կան էդպիսի բաներ։ Մի քանի էդպիսի բան կա:
-Անկեղծ-անկեղծ` ոչ մեկին չեմ ասի:
-Չէ, դրանք մասնագիտական խնդիրներ են, մասնավորապես գործարար միջավայրին, մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, վարչարարական խոչընդոտներին վերաբերող:
-Հավատո՞ւմ եք, որ կշտկեք, էն էլ էս «մեռած» կառավարությունում:
-Այո, հավատում եմ, որովհետև այս կառավարությունը բավականին կենդանի է, և այնտեղ իմ ասածների ըմբռնումը կա:
-Իսկ ինչ եք կարծում, սա լիբերալների՞, թե՞ «ինչերի» կառավարություն է:
-Ես խորապես ու միշտ խուսափում եմ կառավարություններին պիտակներ կպցնելուց:
-Օհո՜, այս ի՞նչ «նոու հաու» էր. փաստորեն «լիբերալը» պիտակ է, իսկ ես կարծում էի` «լիբերալը» գաղափարական ուղղություն է:
-Չէ, ես նկատի ունեի, որ լավ պիտակ էլ է լինում, վատ պիտակ էլ: Մեկ բառով հնարավոր չէ բնորոշել կառավարությունը, որովհետև եթե ասենք, որ ֆիսկալ ինստիտուտները պետք է պրոտեկցիոնիստ լինեն…
-Օ՜յ, ինչքան բառեր գիտեք. շատ կարճ, է՛լի, սա լիբերալների՞ կառավարություն է:
-Չեմ կարող ասել:
-Տիգրան Սարգսյանը լիբերա՞լ էր:
-Չեմ կարող ասել:
-Հովիկ Աբրահամյանը լիբերա՞լ է:
-Ես էդպիսի որակումներ երբեք չեմ տալիս: Խուսափում եմ սովորաբար:
-Բայց դե պիտի հասկանա՞նք, դուք` այսօրվա կառավարությունը, ի՞նչ եք՝ սոցիալի՞ստ եք, կոմունի՞ստ, բոլշևի՞կ: Ի՞նչ գաղափարախոսության վրա եք աղերսելու Ձեր աշխատանքային փիլիսոփայությունը։ Հետո՞ ինչ, որ քաղաքականության համար խելք պետք չէ, բայց տնտեսությունը վարելու համար հո գաղափարախոսություն պե՞տք է, ասենք` ֆեոդալական մոտեցումներ, կապիտալիստական կամ, ոնց ասացինք, լիբերալիստական:
-Ինքներդ կորոշեք, երբ կստանաք կառավարության ծրագիրը:
-Եվ վերջում. ասում են` Դուք Քոչարյանի մարդն եք, էս կառավարությունն էլ Քոչարյանի կառավարությունն է:
-Ես ընդհանրապես նման հասկացություններ չեմ ընդունում:
-«Անընդունելի լինի»: Փաստորեն, Դուք ոչ մի բան չեք ընդունում:
-Դե, եթե կարճ ձևակերպեմ, ինքս պետական ծառայող, հանրային ծառայող եմ:
-«Ծառա» եք, է՛լի, մի խոսքով. գոնե դա ընդունելի՞ է Ձեզ համար։ Նկատի ունեմ «Ձեր մեջ մեծը թող ձեր ծառան լինի» աստվածաշնչյան եզրույթը:
-Դա Դուք ասացիք:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ